Գլխավոր
ՀայերենEnglishРусский中国的
2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել է “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”: 2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել է “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”: 2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”:

Գլխավոր


Ինստիտուտի մասին


Ուսուցում


Օգտակար հղումներ


Գրադարան


Հետադարձ կապ


RSS նորություններ Facebook YouTube


Չինական մշակույթի փորձարարական անկյուն

ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի Ինստիտուտում գործում է չինական մշակույթի փորձարարական կենտրոն, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և հարուստ գրքերի, տեսաֆիլմերի և ձայնասկավառակների մեծ ֆոնդ:  Մշակութային անկյունում տեղադրված են նաև չինական երաժշտական գործիքներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների մոտ: Տեղադրված են Touch-screen էկրաններ, որոնք հնարավորություն են ընձեռում այցելուներին համակարգչում տեղադրված ծրագրերի միջոցով ծանոթանալ չինական մշակույթին, պատմությանը, կալիգրաֆիային և բազմաթիվ այլ հետաքրքրաշարժ տեղեկություններին:
Մշակութային անկյունում կազմակերպվում են դասախոսություններ հետաքրքրաշարժ թեմաների վերաբերյալ, չինական ֆիլմերի դիտումներ և քննարկումներ, թեյի արարողություններ:


Սույն թվականի փետրվարի 9-ին մշակութային անկյունում կազմակերպվել էր չինական ֆիլմի դիտում: ԿԻ ուսանողները մեծ հետաքրքրությամբ էին դիտում ֆիլմը և մեկնաբանություններ առաջարկում:


Ֆիլմի ավարտից անմիջապես հետո մասնակիցները սկսեցին քննարկել, միմյանց հարցեր ուղղել և փորձել անհասկանալին դասախոսից ճշգրտել: Ֆիլմերի դիտումը մեծ ցայտահարթակ է հանդիսանում ուսանողների համար զարգացնել խոսակցական չինարեն լեզվի հմտությունները և կարողանալ ընկալել խոսակցականը:     
ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի Ինստիտուտը հայտարարում է, որ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 15:00-ին անցկացնում է չինական գեղարվեստական ֆիլմերի դիտում, ինչպես նաև ֆիլմեր Չինաստանի պատմության և մշակույթի  մասին: Ֆիլմերի դիտումը տեղի կունենա Կոնֆուցիուսի Ինստիտուտի մշակութային փորձարարական կենտրոնում:

 

 

 

 

 

 

 

 

 

Մշակութային անկյան դասացուցակ





Անոնսներ

11.01.2016
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Կոնֆուցիուսի ինստիտուտը սույն թվականի փետրվարի 1-ից հրավիրում է չինարեն լեզվի և չինական Ուշույի պարապունքների. Պարապունքներին մասնակցելու համար խնդրում ենք դիմել մինչև հունվարի 26- ը կամ հունվարի 25-ին , ժամը 17.30-ին ԵՊԼՀ ԿԻ-ի ում / Բրյուսովի համալսարան/մասնակցել հավաքին:
23.10.2015
ՀայտարարությունՀայտարարություն HSK և HSKK քննությունները ԿԻ-ում
02.10.2015
Չինական երաժշտության երեկո Շանհայի համալսարանի ուսանողների ներկայացմամբ
Անոնսների արխիվ

Նորություններ

13.06.2016
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայան և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը հրավիրում են եռօրյա «Չինական ավանդական բժշկության հիմունքներ» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ 1. Չինական ավանդական բժշկության հիմունքները: 2. Չինական ավանդական բժշկության թերապիայի հիմնական մեթոդները: 3. Ասեղնաբուժության, դաղման, բանկային թերապիայի և Գուաշա մերսման տարբեր տեխնիկաները:
16.05.2016
<<Ամառային ճամբար 2016>> <<Ամառային ճամբար 2016>> Հարգելի բարեկամներ, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը մեկնարկում է <<Ամառային ճամբար 2016>> ծրագիրը: Ծրագիրը կտևի երկու շաբաթ, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան չինական մշակույթին և կուսումնասիրեն լեզուն.
12.05.2016
Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ:Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ: ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ և ստեղծում է < Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ> հարթակը. 1 Ակումբի անդամ կարող են դառնալ այն բոլոր ցանկաղոցները, ովքեր հանդիսանում են ԿԻ շրջանավարտներ, գիտեն չինարեն, սիրում են չինական մշակույթը և լեզուն:
Նորությունների արխիվ
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան