|
 |

Կալիգրաֆիա
Չինաստանի պատմության ընթացքում գրավոր նշանը հանդիսացել է ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց, այլ նաև կախարդական սիմվոլ, դավանության առարկա, տիեզերքի կենդանական ուժի կենտրոնացում: Կալիգրաֆիստների աշխատանքները արվեստից վեր էին գնահատվում , հայտնի վարպետների գրությունները փորագրվում էին քարերի վրա: Ձեռագիրը համարվում էր այն հիմունքներից մեկ, որով գնահատվում էին արվեստի գործերը քննությունների ժամանակ: Պատահական չէ կալիգրաֆիայի մեծ դերը չինական ավանդական մշակույթի մեջ և այն մարդը, ով տիրապետում է նրա հիմնական գաղտնիքներին, համարվում է կրթված մարդ: Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին կալիգրաֆիայի հիմունքների հետ, կալիգրաֆիայի գործիքներ պատրաստելու մեթոդիկային (վրձիններ, թանաքներ, թղթեր), հերոգլիֆների մասնիկների ճիշտ դասավորության հետ: Դասընթացի շրջանակներում կուսուցանվեն “քայշու” ոճի հիմունքները (չինարենի բանավոր խոսքը)` հիմնվելով մեծագույն կալիգրաֆիստ Օույան Սյունի գեղարվեստական հիմունքների վրա: Դասընթացի ծրագիրը ներառում է հերոգլիֆի ամենապարզագույն մասնիկները և “միջին քայշուի” պարզ հերոգլիֆների (չունքայ) ուսուցանում: Ուսանողները կսովորեն գրել հերոգլիֆները վրձինով և կալիգրաֆիայի համար նախատեսված թղթի վրա: Սկզբնական շրջանում կալիգրաֆիան կսովորեն նստած դիրքով: Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ծանոթ են չինական հերոգլիֆների հիմքերին, ովքեր ցանկանում են ավելի խորը և մանրամասն սովորել չինական գրի արվեստը կամ զբաղվել ձեռագրի զարգացմամբ, որը մինչ այժմ համարվում է այն կարևորագույն հիմունքներից մեկը, որով չինացի խոսակցի կողմից գնահատվում է իր զրուցակիցը: Դասընթացի արժեքն է ամսական 15.000 դրամ և 10.000 դրամ` երեխաների համար: Գործում է զեղչերի համակարգ:
       |
 |
 |

Անոնսներ
Նորություններ
13.04.2012
<<Չինարենը որպես ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը>> Ս.թ. ապրիլի 13-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ <<Չինարենը որպես ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը>> միջոցառումը, որը կազմակերպել էր ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի Ինստիտուտը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան հետ համատեղ:
28.03.2012
ՉԺՀ դեսպանի առաջին խորհրդականը ԵՊԼՀ-ում 2012թ. մարտի 28-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան էր այցելել ՉԺՀ դեսպանի առաջին խորհրդական (ներկայումս ՉԺՀ դեսպանի ժ/պ) պարոն Ճաո Մինվենը:
|
 |