Գլխավոր
ՀայերենEnglishРусский中国的
2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել է “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”: 2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել է “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”: 2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”:

Գլխավոր


Ինստիտուտի մասին


Ուսուցում


Օգտակար հղումներ


Գրադարան


Հետադարձ կապ


ԿԻ Հոգաբարձուների Խորհուրդ


RSS նորություններ Facebook YouTube


Չինարեն

ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի Ինստիտուտը անցկացնում է Մանդարինի  (չինարեն լեզու) դասընթացներ` սկսնակներից մինչև առաջատար (Ա մակարդակ): Դասընթացները  իրականացվում են երեխաների և մեծահասակների համար:

Հիմնական դասընթացը

Այս դասընթացի նպատակն է սկսնակների համար ստեղծել այն հիմքը, որով նրանք կկարողանան խորացնել իրենց գիտելիքները խոսակցական և գրավոր չինարենի շուրջ, նաև զարգացնել ընթերցանությունը չինարեն լեզվով: Շեշտը դրվում է զարգացնել լսելու և խոսելու կարողություն չինարեն լեզվով, չնայած, որ դասընթացը հիմնված կլինի զարգացնել ուսանողների մոտ չինարենով  կարդալու և գրելու հնարավորությունը: ՈՒսանողները կսովորեն տոների համակարգը և ամենակարևորը` շեշտադրումը`չինարեն բառերը ճիշտ արտասանելու համար: Փինյինը (Pinyin) և նիշերը կուսուցանվեն քերականության հետ միասին:

Այս դասընթացի ավարտից հետո ուսանողը կկարողանա հաջողությամբ կազմել անսահամանակ քանակությամբ ինտերակտիվ նախադասություններ բազմապիսի թեմաների շուրջ: Կարող է ինչ-որ թեմայից  հարց տալ և պատասխանել հարցերին, կազմել և հասկանալ պարզ հայտարարություները և պահպանել միմյանց միջև ընթացող զրույցը: Այս սահմանակումների հետ մեկտեղ, ուսանողը կարող է ներկայացնել իրեն, ուտելիք պատվիրել, հարցնել թե ինչը որտեղ է գտնվում և գնումներ կատարել: Բառապաշարը բավականացնում է առօրյայում շփվելու համար: Կարող ենք նաև նկատել մայրենի լեզվի միջամտումը ուսուցման ընթացքում:

Դասավանդման նյութերը` “Նոր գործնական Չինարեն լեզու” իր աշխատանքյին տետրով, 1-ին և 2-րդ մակարդակների համար (տպագրված Պեկինի Լեզուների և Մշակույթի Համալսարանի կողմից) և Չինարեն – Հայերեն դասագրիք (տպագրված ԵՊԼՀ-ի կողմից):

Միջին մակարդակի Չինարեն

Այս դասընթացը հնարավորություն է տալիս ուսանողներին հարց տալ և պատասխանել հարցերին, մասնակցել պարզ զրույցներին այն թեմաների վերաբերյալ, որոնք առօրյայում չեն օգտագործվում` ինչպես անձնական պատմությունն և հանգստի ժամանակ անցկացվող գործունեություններն են: Հաճախակի խոսքը կարող է պարունակել երկար դադարներ, քանի որ ուսանողը փորձում է կազմել ճիշտ նախադասություն` հետևելով լեզվի կանոններին: Արտասանության ընթացքում կարող ենք նկատել մայրենի լեզվի ազդեցությունը, որն էլ  խոչընդոտում է սահուն արտահայտել մտքերը չինարենով:

Դասավանդման նյութերը` “Նոր գործնական Չինարեն լեզու” իր աշխատանքային տետրով, 3-րդ և 4-րդ մակարդակների համար (տպագրված ՊԼՄՀ-ի կողմից) և Չինարեն – Հայերեն դասագրիք (տպագրված ԵՊԼՀ-ի կողմից):

Դասընթացի արժեքն է ամսական 15.000 դրամ և 10.000 դրամ երեխաների խմբի համարԳործում է զեղչերի համակարգ:

 

 

 

 

Չինարեն լեզվով պարզ արտահայտություններ`

1. 你好!
Ni hao! - Բարև
2. 你叫什么名字?
Ni jiào shénme míngzi? - Ինչպես է ձեր անունը?
3. 谢谢!
Xièxie - Շնորհակալություն
4. 对不起!
Duìbùqi!- Ներեցեք!
5. 祝你生日快乐!
Zhù ni shēngrì kuàilè! - Ծնունդտ շնորհավոր!
6. 再见!
Zàijiàn! - Ցտեսություն!





Անոնսներ

11.04.2012
ՀայտարարությունՀայտարարություն Ամառային ճամբար
10.04.2012
ՀայտարարությունՀայտարարություն <<Չինարենը որպես ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը>>
03.04.2012
ՀայտարարությունՀայտարարություն Դասախոսություն
Անոնսների արխիվ

Նորություններ

22.04.2012
«Երևանը`Գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք» «Երևանը`Գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք» Ս.թ. ապրիլի 22-ին Երևանի բոլոր վարչական շրջաններում նշվում էր Երևանը`«Գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք»:
13.04.2012
<<Չինարենը որպես ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը>><<Չինարենը որպես ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը>> Ս.թ. ապրիլի 13-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ <<Չինարենը որպես ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը>> միջոցառումը, որը կազմակերպել էր ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի Ինստիտուտը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան հետ համատեղ:
28.03.2012
ՉԺՀ դեսպանի առաջին խորհրդականը ԵՊԼՀ-ումՉԺՀ դեսպանի առաջին խորհրդականը ԵՊԼՀ-ում 2012թ. մարտի 28-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան էր այցելել ՉԺՀ դեսպանի առաջին խորհրդական (ներկայումս ՉԺՀ դեսպանի ժ/պ) պարոն Ճաո Մինվենը:
Նորությունների արխիվ
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան