Գլխավոր
ՀայերենEnglishРусский中国的
2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել է “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”: 2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել է “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”: 2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”:

Գլխավոր


Ինստիտուտի մասին


Ուսուցում


Օգտակար հղումներ


Գրադարան


Հետադարձ կապ


RSS նորություններ Facebook YouTube


HSK և HSKK քննություններ

HSK քննություններ

HSK և HSKK չինարեն լեզվի որակավորման քննությունները հանդիսանում են ՉԺՀ պետական քննություն, որը մշակված է օտարերկրացիների և ազգային փոքրամասնությունների համար, ովքեր ցանկանում են աշխատել Չինաստանում կամ ուսում ստանալ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս քննությունը իր կառուցվածքով և նպատակներով նման է անգլերեն լեզվի TOEFL քննությանը:
Այն ուսանողները, ովքեր հանձնել են քննությունը և հավաքել են անցողիկ միավոր, ստանում են համապատասխան հավաստագիր: Այդ հավաստագիրը տրվում է Չինաստանի պետական կոմիտեի կողմից` ըստ չինարենի իմացության մակարդակի: Հավաստագիր ունեցող անձը հնարավորություն կունենա աշխատել ՉԺՀ-ում կամ ուսում ստանալ Չինաստանի ԲՈՒՀ-ում: Որպես առավելություն` հնարավորություն է ընձեռվում աշխատանքի անցնել չինական կազմակերպություններում: Քննություն հաձնողները նախորոք կարող են որոշել այն մակարդակը, որին նրանք հավակնում են: Այդ մակարդակները չորսն են` հիմնական, սկսնակ, միջին և բարձրագույն: Յուրաքանչյուր մակարդակ իր մեջ ներառում է ենթամակարդակներ` հիմնականը`1-2, սկսնակը` 3-6 (ABC), միջինը` 6-8 (ABC), բարձրագույնը` և այլն:

Մեկ անգամ ստացված հավաստագիրը չի համարվում անվավեր և չի պահանջում հաստատում, բայց եթե ուսանողը ցանկանում է ստանալ բարձրագույն մակարդակի հավաստագիր, ապա նա կարող հանձնել անսահմանափակ քանակությամբ HSK քննություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քննությունը անցկացվում է թեստավորման եղանակով, որն իր մեջ ընդգրկում է վարժություններ, որոնց հիման վրա ստուգվում են ուսանողի կողմից ընկալված բանավոր խոսքի և քերականության հիմունքների մակարդակը: Թեստերի նյութերը ուղարկվում են Չինաստան, որտեղից էլ ստացվում են քննության արդյուքները, ինչպես նաև հավաստագրերը:

Այս քննությունը կենտրոնացված բնույթ է կրում՝ այն անցկացվում է ամբողջ աշխարհում միաժամանակ: Քննության արդյուքները ընդունվում են ամբողջ աշխարհում՝ Չինաստանի գործատուները կամ գործակալությունները, որոնք Չինաստանի հետ են համագործակցում,  նշում են, թե ինչ HSK քննությունն հանձնած անձանց բարձր մակարդակը մեծ դեր ու նշանակություն ունի, իսկ ինչը վերաբերում է բուհերին, ապա այստեղ նույնպես որոշակի մակարդակի HSK քննությունն հանձնած անձինք կարող են դիմել մագիստրատուրա կամ ասպիրանտուրա:

Երևանում HSK քննությունն անցկացվում է ԵՊԼՀ-ի ԿԻ-ում: ԿԻ կազմակերպում է քննության նախապատրաստական աշխատանքները բոլոր ցանկացողների համար: Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել բուն քննական ընթացքին, կատարել գիտելիքի համակարգում, ամփոփել բառագիտական և քերականական հիմունքները` նկատի ունենալով քննության պարտադիր կանոնները, ընթերցանության և ընկալման հիմունքների զարգացումը , քանի որ հենց այս հատվածն է իրենց դժվարություն ներկայացնում: Հատուկ դասագրքերի, մշակված մեթոդիկայի և բարձր որակավորում ունեցող դասախոսները կօգեն Ձեզ բարեհաջող հանձնել  քննությունը և ստանալ բարձր մակարդակի հավաստագիր:


 

 

 

 

 

 

 

 

 

 

http://www.hanban.org/article/2011-03/14/content_234746.htm





Անոնսներ

11.01.2016
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Կոնֆուցիուսի ինստիտուտը սույն թվականի փետրվարի 1-ից հրավիրում է չինարեն լեզվի և չինական Ուշույի պարապունքների. Պարապունքներին մասնակցելու համար խնդրում ենք դիմել մինչև հունվարի 26- ը կամ հունվարի 25-ին , ժամը 17.30-ին ԵՊԼՀ ԿԻ-ի ում / Բրյուսովի համալսարան/մասնակցել հավաքին:
23.10.2015
ՀայտարարությունՀայտարարություն HSK և HSKK քննությունները ԿԻ-ում
02.10.2015
Չինական երաժշտության երեկո Շանհայի համալսարանի ուսանողների ներկայացմամբ
Անոնսների արխիվ

Նորություններ

13.06.2016
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայան և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը հրավիրում են եռօրյա «Չինական ավանդական բժշկության հիմունքներ» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ 1. Չինական ավանդական բժշկության հիմունքները: 2. Չինական ավանդական բժշկության թերապիայի հիմնական մեթոդները: 3. Ասեղնաբուժության, դաղման, բանկային թերապիայի և Գուաշա մերսման տարբեր տեխնիկաները:
16.05.2016
<<Ամառային ճամբար 2016>> <<Ամառային ճամբար 2016>> Հարգելի բարեկամներ, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը մեկնարկում է <<Ամառային ճամբար 2016>> ծրագիրը: Ծրագիրը կտևի երկու շաբաթ, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան չինական մշակույթին և կուսումնասիրեն լեզուն.
12.05.2016
Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ:Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ: ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ և ստեղծում է < Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ> հարթակը. 1 Ակումբի անդամ կարող են դառնալ այն բոլոր ցանկաղոցները, ովքեր հանդիսանում են ԿԻ շրջանավարտներ, գիտեն չինարեն, սիրում են չինական մշակույթը և լեզուն:
Նորությունների արխիվ
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան