Գլխավոր
ՀայերենEnglishРусский中国的
2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել է “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”: 2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել է “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”: 2010թ. հունիսին ԵՊԼՀ-ի “Կոնֆուցիուսի ինստիտուտում” բացվել “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն”:

Գլխավոր


Ինստիտուտի մասին


Ուսուցում


Օգտակար հղումներ


Գրադարան


Հետադարձ կապ


RSS նորություններ Facebook YouTube


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայան և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը հրավիրում են եռօրյա «Չինական ավանդական բժշկության հիմունքներ» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝
1. Չինական ավանդական բժշկության հիմունքները:
2. Չինական ավանդական բժշկության թերապիայի հիմնական մեթոդները:
3. Ասեղնաբուժության, դաղման, բանկային թերապիայի և Գուաշա մերսման տարբեր տեխնիկաները:
Գիտաժողովը անցկացնում են հրավիրված չինացի մասնագետներ՝
• Ցին Սիաոգուան-բ.գ.թ., դոցենտ, գլխավոր բժշկի տեղակալ, վարպետ-ուսուցիչ,Ղրղզստանում չինական ավանդական բժշկության Ցիհուան կենտրոնի տնօրեն, չինական  ասեղնաբուժության գիտական ընկերության Կեպու կոմիտեյի անդամ,Գանսու մարզի ասեղնաբուժության գիտական ընկերության գլխավոր քարտուղարի տեղակալ, Գանսու մարզի գիտական ընկերության փորձառական ասեղնաբուժության մասնագիտական կոմիտեի նախագահի տեղակալ և անդամ, չինական ավանդական բժշկության երկրի վաստակավոր ուսուցիչ պրոֆեսոր Չժենտյանյուի և Չժեն Կույշանի ժառանգ (աշակերտ), չինական ավանդական բժշկության ուսուցիչ Չժեն Տյանյուի ստուդիայի պատասխանատու ներկայացուցիչ:Հիմնականում մասնագիտացած է ասեղնաբուժության ավանդական մեթոդների օգտագործման վրա ողնաշարի հոդերի և ստամոքսի հիվանդությունների, խլության, ականջներում զնգոցի, պրոստատիտի ևանպտղության բուժման մեջ:
• Յաո Սիաոցիան- բ.գ.թ., դոցենտ, վարպետ-ուսուցիչ, Գանսույան դեղագործական ինստիտուտի ասեղնաբուժության կլինիկական կետրոնի գլխավոր բժշկի տեղակալ,դեղագործական գիտական ընկերության տնօրենի  տեղակալ, Գանսու մարզի չինական դեղագործական գիտական ընկերության մասնագիտական  կոմիտեի նախագահի  տեղակալ, չինական ավանդական բժշկության Կեպու գիտական ընկերության մասնագիտական կոմիտեի անդամ: Հիմնականում մասնագիտացած է նյարդաբանական(գլխացավ, անքնություն, բարդացածինսուլտի), հենաշարժողական  համակարգի (պարանոցային սպոնդիլոզի, գոտկային հատվածի միջողային սկավառակի ճողվածքի),էնդոկրին  համակարգի հիվանդությունների (դաշտանայինցիկլի խախտումների) վաղ  փուլերում բուժման մեջ:
Գիտաժողովը  նախատեսված է ռեֆլեքսոթերապիայի մասնագետների համար, և ենթադրում է ունկնդիրների մոտ չինական ավանդական բժշկության հիմունքների բազային գիտելիքների առկայություն:Գիտաժողովի ավարտին մասնակիցներին տրվում է վկայական, որը  հաստատված է ՀՀ առողջապահության Նախարարության կողմից և տալիս է …. ՇՄԶ կրեդիտներ:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ
Գիտաժողովիը  նախատեսված  է 3 օր՝ օրեկան 4ժամ տևողությամբ:
1-ին  օր (հունիսի 29)
1. Զեկույց «ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ»
Ասեղի կառուցվածքը, ստանդարտը և հսկողությունը: Ասեղնաբուժության վարժություններ: Նախապատրաստումը ասեղնաբուժության պրոցեդուրայից առաջ:Ասեղի ներս մտցնելու մեթոդիկան:Ասեղ դնելուց հետո մանիպուլյացիան և զգացողությունները: Ասեղների թողնելը և հանելը: Պրոֆիլակտիկան և հնարավոր բարդությունների դադարեցումը:Նախազգուշական  միջոցներ:
2. Զեկույց «Դաղման մեթոդը»
Դաղման մեթոդի ազդեցությունը: Դաղման տարարեսակները և դրանց կիրառումը:Դաղման ընթացքում նախազգուշական  միջոցները:
2-րդ  օր (հունիսի30)
3. Զեկույց «ԲՈՒԺՈՒՄ ԲԱՆԿԱՆԵՐՈՎ»
Բանկաների տեսակները:Բանկաների ներծծելու տեսակները: Բանկաների տեղադրման մեթոդները: Բանկաների կիրառման դերը և ոլորտը: Բանկաները հանելու եղանակը և նախազգուշական  միջոցները:
4. Զեկույց«ԳՈՒԱՇԱՄԵՐՍՈՒՄ»
Կլինիկական  կիրառումը,բուժման և  կանխարգելման  մեխանիզմները:Կիրառման հիմնական  եղանակները: Գուաշամերսման գործիքները: Գուաշամերսման միջոցները: Գուաշամերսման առանձնահատկություները: Գուաշամերսման տեխնիկան: Գուաշամերսման հակացուցումները: Գուաշամերսման ժամանակ նախազգուշական  միջոցները:
3-րդ օրը (հուլիսի 01)
Վարպետության դաս.
Հիվանդների կլինիկական  վերլուծություն:

Սկիզբը՝ժամը 15.00-ին:
Գիտաժողովը  տեղի  կունենա հետեվյալ հասցեյով՝0052, ՀՀ, Երևան, Քանաքեռ, Հասրաթյան 9 փող., Միքայելյան  վիրաբուժության  Ինստիտուտ, «ԱլտՄեդ» Բշկական Կենտրոն:
Հեռ./ֆաքս: (374-10) 239787 կամ (374-91) 209292:
Էլ-փոստ: vagma@inbox.ru


Նորությունների ցուցակ


Անոնսներ

11.01.2016
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Կոնֆուցիուսի ինստիտուտը սույն թվականի փետրվարի 1-ից հրավիրում է չինարեն լեզվի և չինական Ուշույի պարապունքների. Պարապունքներին մասնակցելու համար խնդրում ենք դիմել մինչև հունվարի 26- ը կամ հունվարի 25-ին , ժամը 17.30-ին ԵՊԼՀ ԿԻ-ի ում / Բրյուսովի համալսարան/մասնակցել հավաքին:
23.10.2015
ՀայտարարությունՀայտարարություն HSK և HSKK քննությունները ԿԻ-ում
02.10.2015
Չինական երաժշտության երեկո Շանհայի համալսարանի ուսանողների ներկայացմամբ
Անոնսների արխիվ

Նորություններ

13.06.2016
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայան և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը հրավիրում են եռօրյա «Չինական ավանդական բժշկության հիմունքներ» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ 1. Չինական ավանդական բժշկության հիմունքները: 2. Չինական ավանդական բժշկության թերապիայի հիմնական մեթոդները: 3. Ասեղնաբուժության, դաղման, բանկային թերապիայի և Գուաշա մերսման տարբեր տեխնիկաները:
16.05.2016
<<Ամառային ճամբար 2016>> <<Ամառային ճամբար 2016>> Հարգելի բարեկամներ, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը մեկնարկում է <<Ամառային ճամբար 2016>> ծրագիրը: Ծրագիրը կտևի երկու շաբաթ, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան չինական մշակույթին և կուսումնասիրեն լեզուն.
12.05.2016
Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ:Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ: ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ և ստեղծում է < Կոնֆուցիուսի ինստիտուտի շրջանավարտների ակումբ> հարթակը. 1 Ակումբի անդամ կարող են դառնալ այն բոլոր ցանկաղոցները, ովքեր հանդիսանում են ԿԻ շրջանավարտներ, գիտեն չինարեն, սիրում են չինական մշակույթը և լեզուն:
Նորությունների արխիվ
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան